Փրկարարները շանը դուրս են բերել Գորիսի Վարարակ գետից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

շուն

Ապրիլի 21-ին՝ ժամը 21:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի սկզբնամասում՝ Վարարակ գետը շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել շանը գետից և տեղափոխել անվտանգ տարածք: