Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթը կլինի ապրիլի 22-ին. նրանք 14-օրյա կարանտինում կլինեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

չվերթ

ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել  ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ տվյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։