Բացահայտվել է նախկինում կատարված 10 հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2, սպանության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: