Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 119 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

կորոնավիրուս

Թուրքիայում ապրիլի 21-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 119 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նա նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․429 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․611 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 119 դեպք, ապաքինվել է ևս 1․488 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 14․918 հիվանդ, իսկ 1․865 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 95.591 հաստատված դեպք և մահվան 2․259 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 713․409-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից։