Եվրոպայի ծանրամարտի առաջնության նախնական ժամկետները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

ծանրամարտ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի ծանրամարտի 2020թ. առաջնության ժամկետների վերաբերյալ նախնական որոշում է կայացրել։ Ֆեդերացիան նախատեսում է առաջնությունն անցկացնել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը:

Մրցաշարը Մոսկվայում պետք է կայանար ապրիլի 4-12-ը, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է մինչև հունիսի 13-21-ը:

Նոր ժամկետները սահմանվել են Eurosport-ի հետ համաձայնությամբ։