Իրանում ՀՀ դեսպանը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

հասարակական

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ:

«Անձամբ իմ և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից խորին ցավակցություն եմ հայտնում փորձառու պետական գործիչ և դիվանագետ Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Խաղաղությամբ հանգչիր սիրելի ընկեր…»,- նշել է նա: