Արարատի մարզում միայնակ տարեցներին բաժանել են առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

բ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։