2019թ. ձեռք բերված մեքենաները մաքսազերծման համար ՊԵԿ ներկայացնելու ժամկետն ապրիլի 30-ն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019-ին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը։

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։