Հ1-ով հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը պատահակորեն կանտեսվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ամրամ

Փաստաբան Արմամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։

Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»։

Հ. Գ. Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի»: