Լավրովի հայտարարությունը «կրուտիտների» տեղ չի թողնում, վարչապետը պետք է պարզաբանումներ անի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երբևէ ոչ ադեկվատ մարդու տպավորություն չի թողել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Արցախյան հարցի մասով կողմերը բանակցում են «փուլային» տարբերակի շուրջ, Զոհրաբյանը նշեց՝ Լավրովի ասածի «ключевое слово»-ն «ակտիվ բանակցություններ» եզրույթն է:

«Մնացականյանի պատասխանը չբավարարեց, պետք է հստակ պարզաբանվի՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաշինյանը, որ իր աշխատաժամանակից կես ժամ, 40 րոպե ժամանակ է գտնում ու անդրադառնում կարևոր ու պակաս կարևոր մի շարք հարցերի, օրինակ, հոգևորականներին, հիասթափվածներին ու լրագրողներին, պետք է անդրադառնա նաև Լավրովի հայտարարությանը: Վստահ եմ՝ ՀՀ որևէ իշխանություն հող չի հանձնելու, բայց պետք է հստակ մեկնաբանություն լինի»,- նշեց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ Լավրովի հայտարարությունը «կրուտիտների» տեղ չի թողնում: Ըստ Զոհրաբյանի՝ 2 տարբերակ կա՝ կա՛մ Լավրովը ճիշտ է ասել, կա՛մ ինչ-ինչ պատճառներից ելնելով է նման հայտարարություն արել:

Մանրամասները՝ տեսանյութում։