Լոս Անջելեսում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

երկրաշարժ

Լոս Անջելեսում չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 00:03-ին, 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թեթև ցնցումներ են զգացվել Հարավային Կալիֆորնիայում, գրում է Independent-ը: 

Էպիկենտրոնը գտնվել է Սլոսոնից և Լա-Բրեա-ավենյուից կես մղոն հեռավորության վրա: Ցնցումները արթնացրել են քաղաքի բնակիչներին: Երկարաշարժը զգացվել է նաև Լոնգ-Բիչում, Սանտա-Մոնիկայում, Արևմտյան Հոլիվուդում և Բերբանկում: