Մարտի էլեկտրաէներգիայի դիմաց չվճարածները ևս 3 օր չվճարելու դեպքում կհոսանքազրկվեն. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

լույս2

Հաշվի առնելով 22.04.2020 թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար, համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ մարտին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ-ը:

Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն:

Ավելի վաղ ՀԾԿՀ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։