4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News  

ՊՆ

Մարտական պայմաններում՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, հրամանատարական կազմի արագ եւ նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում ապրիլի 20-ից 21-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

Զորամասի վարչակազմին եւ ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, դրանց լուծման համար ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

Շտաբային մարզումներում ընդգրկված անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստություն եւ հաջողությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները: