Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

Լիտվիա

Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։

«Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։