Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Մելքումյանի՝ հարկային օրենսգրքում փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մ

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով: Այն ուղղված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանը:

Նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարների նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի նվազեցնել՝ 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով, մինչև դրանց հաշվարկման համար կլրանա 730 օրը: