Քաղաքացու օրը չնշելը տրամադրության վրա կարող է ազդել. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ պետական ապարատում աշխատող միջին օղակը որքան էլ ցանկանա, որ նախկին իշխանությունները հետ գան, միևնույնն է՝ ներկայիս իշխանությունն ունի սաբոտաժին հետևելու և դրա դեմն առնելու մոդելը: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ հեղափոխությունից հետո ժամանակ էր պետք հասկանալու համար, թե քաղաքական ով ինչ  նկրտումներ ունի:

24News-ի հարցին, թե հեղափոխությունից հետո երկու տարի անց, երբ «քաղաքացու օր» միջոցառումը նշելու հանարավորություն չկա, իշխանություններն ինչպիսի՞ տրամադրություն ունեն, պատգամավորն արձագանքեց. «Քաղաքացու օրը չնշելը տրամադրության վրա կարող է ազդել, բայց, ոչինչ, կորոնավիրուսից հետո դեռ առիթ կունենանք նշելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։