Մնացականյանի արձագանքը Լավրովի հայտարարությանն առավել քան բավարար է. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

«Որևէ ռեալ փաստաթղթի մասին խոսք չկա, այդ մասին որևէ տեղ արձանագրված չէ»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե այս պահին Արցախյան հարցի բանակցային սեղանին «փուլային» տարբերակի փաստաթուղթն է դրված:

Հայրապետյանը կարծում է, որ Արցախյան հարցի կարգավորման լուծումները պետք է քննարկվեն ու առաջանան ներքևում՝ ժողովրդի մոտ, նոր հետո ի կատար ածվեն իշխանությունների կողմից: 

«Իմ քայլի» պատգամավորը համակարծիք չէ ajn տեսակետի հետ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է արձագանքի Լավրովի հայտարարությանը: «Մնացականյանի արձագանքը Լավրովի հայտարարությանն առավել քան բավարար է»,- ընդգծում է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: