3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ դուրս են գրվել բժշկական կենտրոնից․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News  

3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։

Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ շնորհակալություն հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար։