Իրանա-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ենթադրյալ սահմանախախտ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

սահմանախախտ

Ապրիլի 22-ին ադրբեջանական Դաշքենդ գյուղի մոտակայքում` իրանա-ադրբեջանական սահմանային անցակետում 3 սահմանախախտ փորձել է Իրանից անցնել Ադրբեջանի տարածք:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սահմանապահները  կանգ առնելու պահանջից հետո նախազգուշական կրակ են բացել։ Սահմանախախտները սկսել են կրակել ջոկատի ուղղությամբ, ինչին ի պատասխան սահմանապահ ջոկատը պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է սահմանախախտներից մեկը:

Վիրավոր սահմանախախտը հոսպիտալացվել է, ավելի ուշ մահացել։ Մյուս երկուսին հաջողվել է փախչել Իրան։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 կգ քաշով հաշիշի նմանվող թմրանյութ, որսորդական հրացան և 6 փամփուշտ: