Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 420-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքում, հայտնել է «Ալիք մեդիան»։

Կարանտինային ռեժիմում է գտնվում 5223 մարդ, իսկ բժիշկների հսկողության տակ` 584: 107 քաղաքացի առողջացել է, 5-ը` մահացել:

Վերջին 24 ժամում վարակվել է 9 մարդ: