Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան երկշաբաթյա ինքնամեկուսացումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

արցախ

«Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից»: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«ՀՀ այն քաղաքացին (բեռնափոխադրող), որը շփվել էր նրանց հետ, թեստավորվել է, և նրա մոտ վարակը չի հաստատվել»: