Ավստրալիան ևս 4 ամիս փակ կպահի սահմանները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

ավստրալիա

Ավստրալիան առաջիկա 4 ամիսներին  միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանի, սահմանները փակ կլինեն: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:

Ըստ նրա՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակը՝ սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ․

«Խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»։

Պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է քննարկել  միջոցառումների անցկացման արգելքը հանելու հնարավորությունը։

Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել: