Նիկոլ Փաշինյանը չընտրվեց․ ԱԺ-ն կցրվի, դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ ընտրություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 1, 24News

Thumbnail

Զրո՝ կողմ, տասներեք՝ ձեռնպահ, դեմ չկա․ Ազգային ժողովը 2-րդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար, օրենքի ուժով խորհրդարանը կարձակվի։

Ընտրությունից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին 2-րդ անգամ վարչապետի թեկնածու էին առաջադրել ԱԺ 43 պատգամավորներ՝ «Ելք», «Ծառուկյան» դաշինքներն ու ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, նույն օրը ՀՀ նախագահը նրան պաշտոնից ազատելու հրամանագիր էր ստորագրել: Հոկտեմբերի 24-ին՝ ԱԺ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում։