Երևանում երկու BMW-ներն իրար են բախվել, 4 վիրավորներից 2-ը երեխա է, 1-ը՝ զինվորական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

վթար1

Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաներում Նուբարաշեն վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «BMW» մակնիշի երկու ավտոմեքենա։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մեկը՝ զինվորական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։