Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է․ Լաքոթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

 Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է:

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է:

Ոգեկոչումը Հայաստանում կսկսվի ապրիլի 23-ին երեկոյան 21:00-ին, երբ կհնչեն զանգերը, քաղաքների լույսերը կմարվեն, և հայերն իրենց պատուհանների մոտ փոքր լամպեր կամ մոմեր կվառեն: Ժեստ, որը յուրաքանչյուրը կարող է անել որտեղ էլ որ գտնվի` հարգանքի տուրք մատուցելով զոհերին և մասնակցելով հիշատակի պարտականության կատարմանը»: