38-ամյա տղամարդը կալանավորվել է ընկերոջը դանակով հարվածներ հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ձերբակալություն

2020 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ:

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ավտոճանապարհի «Կանալ» կոչվող տարածքում,  նախկինում միմյանց հետ ունեցած պարտք ու պահանջի հարցը պարզելու շուրջ երկու ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում, 38-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է 35-ամյա ընկերոջ որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Վերջինիս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: