Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News       

Արշակյան

Հայաստանից ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24֊ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին և Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել +37433191500 հեռախոսահամարը։

֊ Հաղորդագրության համար հնարավորինս գրեք հայատառ
֊ Ուղարկեք միայն անուն և ազգանուն
֊ Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանա
֊ Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն ազգանուն
֊ Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկելը առավելագույնը 5 հաղորդագրություն»։