Եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն առաջընթաց չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

հասարակական

«Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է․․․ 

Եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...

Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...

Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։

Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...», - գրել է պատգամավորը։