Փետրվար-մարտին ամիսը մինչև 10000 դրամի սպառում ունեցող բաժանորդները չեն հոսանքազրկվի. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

հէց

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, որոնք փետրվարի և մարտի ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այդ մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Ընկերությունը հորդորում է բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը, և տեղեկացնում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։

ՀԷՑ-ւ նաև հիշեցնում է, որ համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։