Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, որոշումը բողոքարկել ենք․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

իրավական

«Տեղեկությունը, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է, ճիշտ է։ Նա ձերբակալվել է ինչ-որ անհեթեթ կասկածանքով, մենք էլ բողոքարկել ենք»,- 24News-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակում է իրականացվել ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանի ձերբակալման լուրը շրջանառվում է երեկվանից։ Ձերբակալությունը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։