Ոչ թե ցեղասպանություն, այլ արմենոցիդ, ազգային բաղադրիչի վերացման հարց էր դրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի ձեռագրի մեջ ոչինչ չի փոխվել, դա նրանց աշխարհայացքն է։

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ տեսակետ կա նաև, որ 105 տարի առաջվա դեպքերը ոչ թե ցեղասպանություն, այլ արմենոցիդ էին, այսինքն՝ ազգային բաղադրիչի վերացման հարց է դրվել. «Ցեղասպանությունը մեզ հետ ապրում ու մեզ հետ շնչում է որպես հիշողություն։ Շնորհակալություն Ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց ընտանիքներին, որ չեն կոտրվել ու մեզ են հանձնել հայ լինելու պատգամը. հիշում ենք ու պահանջում»,- ընդգծեց Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։