Հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին. Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ հայտարարելով, որ միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին Մեծ եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար: 

«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է անվտանգ զգալ խտրականությունից ու հետապնդումներից: Կարևոր չէ՝ ովքեր են նրանք, որտեղից են և ինչին են հավատում», - գրել է Թրյուդոն:

Գրառմանը կից Կանադայի վարչապետը հրապարակել է նաև հայտարարություն, որում նշվում է, որ ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակի համար, որոնք անարդարացիորեն տուժել են կամ զոհվել այդ ողբերգական ժամանակաշրջանում:

«Հարգում ենք նրանց (խմբ.՝ 1915-ին զոհվածների) սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնք այդքան շատ բան են արել մեր երկիրն ամրապնդելու համար»,-ասել է Թրյուդոն ու հավելել, որ հույսով է նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքով կառուցված ապագային։ 

թրյուդո