Վրաստանում COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները կվերացվեն փուլերով՝ 2 շաբաթը մեկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

վրաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն: 

Նրա խոսքով, երբ բացվում են որոշ աշխատատեղեր, սա չի նշանակում, որ պետք է աշխատել այնպես ինչպես մինչ համաճարակը:

Առաջին փուլ —  ապրիլի 27-ից 

  • Թեթև մարդատարներով տեղաշարժ,
  • Տաքսիների երթևեկություն,
  • Առցանց առևտուր,
  • Առաքման ծառայություն, ցանկացած ապրանքի,
  • Բաց տեսակի ագրարային շուկաների գործողություն:

Երկրորդ Փուլ — ապրիլի 27-ից 2 շաբաթ հետո

  • Շինարարական աշխատանքներ
  • Շինարարական վերահսկողության հետ կապված աշխատանքներ
  • Շինարարական պարագաների արտադրություն,
  • Ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոններ,
  • Համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգում,
  • Հանգստի գոտիների շահագործում:

Երրորդ փուլ  — 2 շաբաթ հետո

  • Մանրածախ և մեծածախ խանութներ, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից,
  • Բոլոր տեսակի բաց շուկաները,
  • Բոլոր տեսակի արտադրություն,
  • Հրատարակչական գործունեություն:

Չորրորդ փուլ — 2 շաբաթ հետո

  • Առևտրային մոլերը,
  • Բաց տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)
  • Բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունները,
  • Գեղեցկության սրահներ:

Հինգերորդ փուլ — 2 շաբաթ հետո

  • Փակ տեսակի շուկաներ,
  • Բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)

Վեցերորդ փուլ — 2 շաբաթ հետո

  • Ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործունեություն
  • Ազարտային և այլ խաղային ձեռնարկություններ,
  • Հյուրանոցներ,
  • Կրթական գործունեություն,
  • Բոլոր այլ գործողություններ՝ ոչ հեռավար ռեժիմով: