Տնտեսական վնասների վախը թույլ չի տալիս Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

Հայոց ցեղասպանության ցավը սերունդների մոտ պետք է վերացվի, և շեշտադրվի վերածնունդի գաղափարը, սակայն այդ հիշողությունը պետք է պահել ու տանել դարերով՝ մինչև չհասնենք արդարության։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ այն վիճակը, որում ապրում ենք, ուղղակիորեն Ցեղասպանության հետևանքն է։
«Մի փոքր վերացարկվենք այդ զոհ հասկացությունից, որովհետև պետք է հիշել, որ մենք եզակիներից են, որ Ցեղասպանությունից հետո վերապրեցինք։ Հաղթողի կոնցեպտն առաջ բերելով՝  ցույց տանք, որ մենք ի վերջո սպանդանոց գնացող ոչխարների նման չէինք սպանվում՝ ինքնապաշտպանվում էինք, կռվում։ Դա մի կարծիք է, որ փաթաթվել է մեր պատմագրությանը Խորհրդարային միության ճնշման տակ։ Պետք է ցույց տալ, որ, այո՛, հանցագործություն էր, բայց չի նշանակում, որ ինչ-որ տեղ մեզ հաղթող չենք կարող զգալ»,- ասել է Մանուկյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։