Հողերի հարց դնելու իմաստ չկա, պատրաստ լինենք՝ երբ Թուրքիան տարածքային խնդիրներ կունենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր ժողովրդի գերագույն նպատակն է վերստեղծել Հայոց պետականությունը մեր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում։ Ներկա պայմաններում, սակայն, չենք կարող Թուրքիայի դիմաց հողերի վերադարձի պահանջ դնել, քանի որ ուժերի հարաբերակցության խնդիր կա, բայց չպետք է մոռանանք, որ տարածաշրջանը փոխվում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս պայմաններում չպետք է հուսահատվել։ Պետք է նախապատրաստվել, իսկ դա նշանակում է՝ մեր ժողովրդի ինտելեկտուալ պոտենցյալը բարձրացնել, գիտականորեն, քաղաքականապես նախապատրաստվել այն պահին, երբ հանարավոր կլինի պաշտոնապես հանդես գալ՝ որպես պահանջատեր։ Եկող սերունդը կառերեսվի դրան։

Հիմա հողերի հարց դնելն իմաստ չունի, բայց երբ գա այն պահը, որ Թուրքիան տարածքային ամբողջականության խնդրի առջև կանգնի, իսկ դա կարող  է լինել, մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է պրոֆեսորը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե աշխարհի հզոր, առաջնային պետությունները միասնությամբ կարողանան որոշակի մակարդակի հասնել Ցեղասպանության առումով, Թուրքիային գցել մեկուսացման մեջ, ապա նա կարող է ստիպված գնալ Մեծ եղեռնի ճանաչմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։