Բելգիացի սենատորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News    

․

Բելգիացի սենատոր և Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վանլուվեն իր տեսաուղերձում նշել է, որ պետք է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը և երբեք չմոռանալ այն։

«Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը մեծ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է հիշատակենք և երբեք չմոռանանք։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆիզիկապես չենք կարող հարգանքի տուրքի միջոցառումներ իրականացնել, բայց միլիոնավոր հայեր, մեր ընկերները հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։ Ֆլամանդրիայի խորհրդարանը 5 տարի առաջ բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն, ինչը արդիական է նաև այսօր»,- նշել է Վանլուվեն։