Ջերմուկում, Դիլիջանի ոլորաններում, Սիսիանում, Գեղարքունիքի, Շիրակի մարզում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:

Տեսանյութեր

Live

Լրահոս