Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգի հասույթը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Այդ մասին ասել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը 

«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», - ասել է ռոք երաժիշտը:

Նախատեսվում է երգից ստացված հասույթը նվիրաբերվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: