Պերուի ՆԳ նախարարը հրաժարական է տվել 1200 իրավապահի՝ COVID-19-ով վարակվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News  

Պերու

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան պաշտոնից ազատել է ներքին գործերի նախարար Կառլոս Մորանի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մորանը հայտնել էր, որ երկրում իրավապահ մարմինների շուրջ 1200 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։

Միաժամանակ երկրի վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է որ ՆԳ նախարարի հրաժարականը կապված է ոստիկանության համար պաշտպանական սանիտարական սարքավորումների մատակարարման շուրջ կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ:

«Նախարար Մորանը հրաժարական է տվել անձնական պատճառներով։ Նա նախարարությունը գլխավորել է 2018 թվականի հոկտեմբերից, և մենք հարգում ենք նրա որոշումը», - ասել է վարչապետը։