Ավտովթար՝ Հրազդան-Հանքավան ճանապարհի՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

վթար

Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00-ի սահմանում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Վարորդներ 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը և 28-ամյա Արտակ Բաբայանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն։