Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք. վարակակիր է 56-ը. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

գեղարքունիք

«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք»: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։

Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը»,- հայտնում է մարզպետը: