Փաշինյանի որոշմամբ՝ պետական համակարգում 50 նոր հաստիք կստեղծվի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին»
N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»,- ասված է որոշման մեջ: