Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը վարակվել է կորոնավիրուսով. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ռդպատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Խորհրդարանականի խոսքով` երկու շաբաթ առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել իր վարորդի մոտ, իսկ հետո ախտանշանները նկատվել են նաև Կալաշնիկովի մոտ: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց: «Ես ունեմ կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ»,- նշել է Կալաշնիկովը:

Պատգամավորը նաև հավելել է, որ կարանտինի ընթացքում ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվել:

Նշենք, որ Կալաշնիկովը Պետդումայի ազդեցիկ պատգամավորներից է: Նա է գլխավորում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ եվրասիական ինտեգրացիայի, ԱՊՀ և այլ հարցերով հանձնաժողովը։