Լավրովը կոչ է արել կենտրոնանալ COVID-19-ի դեմ պայքարի, այլ ոչ թե ԱՀԿ-ի իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

լավրով

«Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ ոչ թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջեին ԱՄՆ-ի ներդրումները կասեցնելու իրավիճակի շուրջ: Այս մասին ապրիլի 25-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» հաղորդաշարին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:

Լավրովն ընդգծել է՝ «ԱՄՆ-ն ԱՀԿ-ի բյուջե գլխավոր ներդրումներ կատարողն է, ուստի եթե դիտարկումներ անենք, ապա ԱՀԿ-ի քարտուղարության գործունեությունը որոշող մասնագետների շրջանում մեծ մասը ամերիկացիներ են. «Ես շատ եմ կասկածում, որ այդ ամերիկացիները աշխատում են իրենց կառավարությունից խիստ մեկուսացած»:

ՌԴ ԱԳ նախախարը հավելել է, որ, այնուամենայնիվ, քարտուղարության ոչ մի աշխատակից, ինչ քաղաքացիություն էլ ունենա, երբեք չի հրաժարվում անդամ-երկրների պատվիրակությունների հետ շփումներից, եթե կան որոշակի հարցեր:

«Այդ կապակցությամբ ես ոչ թե մեղավորներ կփնտրեի, այլ կկենտրոնանայի, առաջին հերթին, այն միջոցների վրա, որոնք անհրաժեշտ են պատվաստանյութերի մշակման համար»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: