ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է երկու հայ բուժաշխատող. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

.

Հրապարակվել է ՌԴ-ում COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում զոհված բուժաշխատողների անունները։ Այս մասին հաղորդում է РиаНовости-ն: Փաստաթուղթը բաց է բոլորի համար:

«Հիշատակման ցանկում» թվով 28 անուն կա՝ բժիշկներ, բուժքույրեր, սանիտարական մասնագետներ, լաբորատորիայի աշխատակիցներ:

COVID-19-ից մահացել են հայազգի երկու բուժաշխատողներ՝ 69-ամյա համաճարակաբան Արփիկ Աշոտի Ասատրյանը (Մոսկվա) և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը(Սանկտ Պետերբուրգ):

«Հիշատակի ցանկը» կազմած հեղինակները նշել են, որ այնտեղ ներառվել են նաև աշխատավայրից դուրս վարակված մասնագետների անունները. նպատակն է վառ պահել COVID-19-ից մահացած բուժաշխատողների հիշատակը:

Փաստաթղթի հեղինակները խնդրում են բոլոր այն բժիշկներին, ովքեր գիտեն COVID-19-ից մահացած գործընկերների մասին, ուղարկեն տեղեկություններ: