Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի միության նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և այլ անձանց նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից:

Եթե պարզվի, որ այդ բռնության պատճառը Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեությունն է, ապա այդ արարքը հասարակական ավելի մեծ վտանգավորություն կներկայացնի (խոսել եմ Սեդա Սաֆարյանի հետ. այդպիսի կասկած ունի)»:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։