Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է․New York Post

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

․

Ճապոնական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է՝ չդիմանալով սրտի բարդ վիրահատությունը, փոխանցում է «New York Post»-ը: 

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին սոցցանցերում հայտնել է հոնկոնգյան HKSTV արբանյակային հեռուստատեսության փոխտնօրենը՝ հղում կատարելով «շատ հուսալի աղբյուրին»։

Աղբյուրի փոխանցմամբ Կիմ Չեն Ընը վիրահատվել է, սակայն վիրահատությունը անհաջող է անցել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են, և  նա որոշ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Ավելի վաղ Fox News-ը, հղում կատարելով ճապոնական Shukan Gendai ամսագրին, հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը «վեգետատիվ վիճակում է»։

Ըստ Reuters- ի՝ Չինաստանի իշխանությունները բժշկական պատվիրակություն են ուղարկել Փհենյան, որպեսզի խորհրդակցեն «Կիմ Չեն Ընի առողջության հետ կապված հարցերի շուրջ»: Այն ղեկավարում էր Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ավագ գործադիրը: ՉԺՀ-ի մասնագետները հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, մեկնել են Հյուսիսային Կորեա: