9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է. ՀՀ վարչապետի օգնական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

դիմում

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացնում է, որ 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է, և նախկինում մուտքագրման ժամանակ առաջացած խնդիրներն այսօր արդեն չկան:

«Հայաստան 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։

Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում:

Դիմումի ձևը՝ այստեղ»,-տեղեկացնում է վարչապետի օգնականը։