Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրը կեղծ է և չարամիտ. «Bloomberg»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

կիմ.

«Bloomberg»-ը, հղում անելով Հյուսիսային Կորեայի մշակութային կապերի հարցերով կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրը «կեղծ է և չարամիտ»: 

Ավելի վաղ «New York Post»-ը, հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին, գրել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է՝ չդիմանալով սրտի բարդ վիրահատությանը:  

Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո «վեգետատիվ վիճակում է»: Համաձայն չհաստատված վարկածներից մեկի՝ Կիմ Չեն Ընը մահացել է սրտի անհաջող վիրահատությունից հետո, որի պատճառն այն է, որ վիրաբույժի ձեռքերը դողացել են: