Մինչև տարեվերջ Իտալիան փակ կլինի զբոսաշրջիկների համար. «La Repubblica»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

իտալիա

«La Repubblica» պարբերականին տված հարցազրույցում Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է, որ մինչև տարեվերջ երկիրը փակ կլինի զբոսաշրջիկների համար: 

Պաշտոնյան սակայն չի բացառել, որ մայիսին Իտալիայում կվերսկսվեն թանգարանների և տեսարժան վայրերի աշխատանքները, որոնք փակվել էին կորոնավիրուսի պատճառով:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195,351 դեպք, որից 26 384-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 63,120 մարդ: